Այցելեք Ձեր բջջային օպերատորի մասնաճյուղ

office
arrow

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հայաստանի քաղաքացիներ

tick Վավեր նույնականացման քարտ
tick ՀՀ Հանրային ծառայությունների համարանիշ

կամ

tick Վավեր ՀՀ անձնագիր (վավեր նույնականացման քարտի առկայության դեպքում)
tick ՀՀ Հանրային ծառայությունների համարանիշ

Հայաստանի քաղաքացիներ 070 ծածկագիր ունեցող անձնագրով

tick Վավեր անձնագիր
tick Վավեր Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական
tick ՀՀ Հանրային ծառայությունների համարանիշ

Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ

tick Վավեր անձնագիր
tick Հայաստանի կացության քարտ կամ հատուկ անձնագիր
tick ՀՀ հանրային ծառայությունների համարանիշ

ԸնտրելովimID

Անվտանգ չի նշանակում բարդ և ժամանակատար։ imID՝ անվտանգություն և պարզություն մեկ տեղում։

safe

Դուք պաշտպանված եք

Օգտագործելով վերջին սերնդի բազմագործոն և կրիպտոգրաֆիկ լուծումները՝ imID-ն պաշտպանում է Ձեր թվային ինքնությունը. վստահություն ամեն քայլում։

quick

Ունեք թվային համաբանալի

Այլևս չկան անթիվ-անհամար մոռացված գաղտնաբառեր և օգտանուններ։ imID-ի շնորհիվ առցանց ծառայություններն ավելի հասանելի են։

convenient

Խնայում եք ժամանակ

Ցանկացած վայրից, ցանկացած գործարք imID-ի հետ։ Օրեցօր միացող մեր նոր գործընկերներն ընդլայնում են Ձեր թվային հասանելիությունը։

private

Ձեր տվյալները Ձեր ձեռքերում են

Ոչինչ չի արվում առանց Ձեր համաձայնության։ imID-ի հետ միայն Դուք եք տնօրինում Ձեր անձնական տվյալները։ Դուք եք որոշում՝ ինչ և ում փոխանցել:

Ունե՞ք օգնության կարիք

Կապ հաստատեք Ձեր բջջային օպերատորի հաճախորդների սպասարկման թիմի հետ․ նրանք կուղղորդեն Ձեզ։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է վստահության ծառայությունների մատակարարը։
open

Վստահության ծառայությունների մատակարար կազմակերպությունները տրամադրում են այնպիսի թվային ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային խիստ նույնականացումը, էլեկտրոնային ստորագրությունը և ինքնության հաստատումը: Վստահության ծառայությունների մատակարարներն ապահովում են առցանց գործարքների անվտանգությունն ու իրավական ուժը։

Ի՞նչ է imID- ն և ինչու՞ է այն անհրաժեշտ։
open

imID-ն թվային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության անվտանգ համակարգ է, որը թույլ է տալիս օգտատիրոջը նույնականանալ թվային հարթակներում առանց ֆիզիկական ներկայության։ Այն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և հեշտացնում է փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրումը։

Ո՞վ կարող է օգտվել imID ծառայություններից։
open

imID ծառայությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՀՀ 070 ծածկագրով քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) և բջջային հեռախոս:

Որտե՞ղ կարող եմ ստանալ imID։
open

Պետք է ներկայանալ բջջային օպերատորի սպասարկման կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերով և բջջային հեռախոսով։ Ավելին՝ այստեղ։

Ինչպե՞ս է իրականացվում imID գրանցման գործընթացը։
open

Գրանցման գործընթացին կարող եք ծանոթանալ Ստանալ imID էջում։

Ի՞նչ անել, եթե մոռացել եմ PIN կոդը։
open

Ներկայացեք Ձեր բջջային օպերատորի սպասարկման կենտրոն անձը հաստատող փաստաթղթով։

Ի՞նչ կլինի imID-ի հետ, եթե տեղափոխեմ հեռախոսահամարս այլ օպերատորի մոտ։
open

Գործող imID-ն կդադարեցվի, և պետք է դիմել նորը ստանալու համար։

Կարո՞ղ եմ ստանալ imID, եթե հեռախոսահամարի սեփականատերը ես չեմ:
open

Ոչ, չեք կարող։ Անհրաժեշտ է կատարել անվանափոխություն։