imID-ի առավելությունները
imID-ն պարզեցնում է առցանց ծառայություններից օգտվելու գործընթացը՝ գրանցումից ու մուտքից մինչև գործարքների հաստատում և փաստաթղթերի ստորագրում։ Յուրաքանչյուր գործողություն կատարվում է անվտանգ, վերահսկելի և միայն Ձեր հաստատմամբ
Գրանցում՝ մի քանի վայրկյանում
Առցանց հարթակներում գրանցվելիս Ձեր ինքնությունը հաստատվում է շատ արագ՝ առանց երկար ձևաթղթերի և կրկնվող տվյալների
Մուտք՝ մեկ ինքնությամբ
Առցանց հարթակներ մուտք գործելը դառնում է ավելի պարզ․ այլևս պետք չէ հիշել տարբեր գաղտնաբառեր
Հաստատում՝ մեկ հպումով
Գործարքներն ու հարցումները հաստատվում են միայն Ձեր հստակ թույլտվությամբ՝ մեկ պարզ գործողությամբ
Ստորագրում՝ ցանկացած վայրից
Փաստաթղթերը ստորագրվում են ցանկացած վայրից՝ իրավական ուժ ունեցող էլեկտրոնային ստորագրությամբ
Միշտ հասանելի թվային ինքնություն
imID-ն Ձեզ հետ է ամենուր՝ տանը, աշխատանքի վայրում, թե ճանապարհորդելիս, երբ պետք է օգտվել կարևոր թվային ծառայություններից
Արագ և պարզ փորձառություն
Ձեր թվային ինքնությունը հասանելի է անմիջապես Ձեր բջջային հեռախոսից՝ մեկ հպումով՝ առանց լրացուցիչ սարքավորումների
Տվյալների պաշտպանություն
imID-ն չի պահպանում Ձեր տվյալներն ու PIN կոդերը, յուրաքանչյուր գործողություն կատարվում է միայն Ձեր հաստատումից հետո՝ ապահովելով ավելի պաշտպանված թվային գործընթաց
Անվտանգություն ամեն քայլում
Ձեր թվային ինքնությունը պաշտպանված է վերջին սերնդի բազմագործոն և կրիպտոգրաֆիկ տեխնոլոգիաներով
Խնայե՛ք Ձեր ժամանակն imID-ի հետ
Ձեր թվային ինքնությունը միշտ Ձեզ հետ է
Միշտ անհրաժեշտ է Ձեզ հետ ունենալ ֆիզիկական անձը հաստատող փաստաթուղթ
Մուտքը կատարվում է մեկ թվային ինքնությամբ
Անհրաժեշտ է հիշել տարբեր գաղտնաբառեր
Նույնականացումը հնարավոր է ցանկացած վայրից
Անհրաժեշտ է այցելել գրասենյակ
Գործողությունները հաստատվում են վայրկյանների ընթացքում
Անհրաժեշտ է սպասել երկար հաստատման
Փաստաթղթերը ստորագրվում են առցանց
Անհրաժեշտ է տպել, ստորագրել և սկանավորել
Ունենալով imID՝ կարող եք
Գրանցվել վայրկյանների ընթացքում
Առցանց հարթակներում գրանցումը կատարվում է արագ՝ անձնական տվյալների անվտանգ փոխանցմամբ և առանց երկար ձևաթղթերի։
Որտե՞ղ կարող եք օգտագործել imID
Տեսնել ավելին