Հետադարձ կապ
Ունե՞ք օգնության կարիք
Կապ հաստատեք Ձեր բջջային օպերատորի հաճախորդների սպասարկման թիմի հետ․ նրանք կուղղորդեն Ձեզ։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է վստահության ծառայությունների մատակարարը։
Վստահության ծառայությունների մատակարար կազմակերպությունները տրամադրում են այնպիսի թվային ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային խիստ նույնականացումը, էլեկտրոնային ստորագրությունը և ինքնության հաստատումը: Վստահության ծառայությունների մատակարարներն ապահովում են առցանց գործարքների անվտանգությունն ու իրավական ուժը։
Ի՞նչ է imID- ն և ինչու՞ է այն անհրաժեշտ։
imID-ն թվային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության անվտանգ համակարգ է, որը թույլ է տալիս օգտատիրոջը նույնականանալ թվային հարթակներում առանց ֆիզիկական ներկայության։ Այն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և հեշտացնում է փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրումը։
Ո՞վ կարող է օգտվել imID ծառայություններից։
imID ծառայությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, ՀՀ 070 ծածկագրով քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) և բջջային հեռախոս:
Որտե՞ղ կարող եմ ստանալ imID։
Պետք է ներկայանալ բջջային օպերատորի սպասարկման կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերով և բջջային հեռախոսով։ Ավելին՝ այստեղ։
Ինչպե՞ս է իրականացվում imID գրանցման գործընթացը։
Գրանցման գործընթացին կարող եք ծանոթանալ Ստանալ imID էջում։
Ի՞նչ անել, եթե մոռացել եմ PIN կոդը։
Ներկայացեք Ձեր բջջային օպերատորի սպասարկման կենտրոն անձը հաստատող փաստաթղթով։
Ի՞նչ կլինի imID-ի հետ, եթե տեղափոխեմ հեռախոսահամարս այլ օպերատորի մոտ։
Գործող imID-ն կդադարեցվի, և պետք է դիմել նորը ստանալու համար։
Կարո՞ղ եմ ստանալ imID, եթե հեռախոսահամարի սեփականատերը ես չեմ:
Ոչ, չեք կարող։ Անհրաժեշտ է կատարել անվանափոխություն։